«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը կարծիք է հայտնել մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի մասին։
«Ես նրա հետ շատ մտերիմ եմ, նա բարի սիրտ ունի։ Ես այստեղ եմ արդեն ութ տարի և գիտեմ, որ Ֆլորենտինոն ոչ մի վայրկյան չի մտածել ինձ վաճառելու մասին:
Ես եկել եմ ընդամենը 25 միլիոն եվրոյով, և նա կարող էր ինձ մեծ գումարով վաճառել»,- ֆուտբոլիստին է մեջբերում Mundo Deportivo-ն:
Նաև գերմանացի կիսապաշտպանը խոստովանել է, որ իր կյանքի լավագույն որոշումը համարում է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելը։ Ընդհանուր առմամբ, Կրոսը «սերուցքայինների» կազմում անցկացրել է 369 հանդիպում՝ դառնալով 25 գոլի և 83 գոլային փոխանցման հեղինակ։























































