«Բարսելոնայի» համակարգի հարձակվող Լամին Յամալը մարզվում է կատալոնական ակումբի հիմնական թիմի կազմում: Այս մասին հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը:
15-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» ակադեմիայի սան է: Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, նա դարձել է «Հուվենիլ Ա»-ի 10 խաղացողներից մեկը, որոնց գլխավոր մարզիչ Չավին անձամբ է հետևել հիմնական թիմի մարզման ժամանակ:
Լամինին իր խաղով հաճախ նմանեցնում են հարձակվող Լիոնել Մեսսիին:























































