«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին գովասանքի խոսքեր է հնչեցրել թիմի ֆուտբոլիստ Գավիի հասցեին՝ «Սևիլիայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3-0)․
«Կարծում եմ՝ նա խաղի լավագույն ֆուտբոլիստն էր։ Հարցը նրանումն է, թե որքան ինտենսիվորեն էր խաղում, ինչպես էր պայքարում, ինչպիսի փոխանցումներ էր կատարում, որքան մեծ ճնշում է նա ստեղծում։
Գավին սիրտ է ոտքերով։ Նա խաղում է մեծ կրքով։ Ինտենսիվությունը, որը նա ցուցադրում է, շատ բան է տալիս «Բարսելոնային»,- ասել է Չավին։























































