«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Պրիմերայի 4-րդ տուրի՝ «Բետիսի» հետ խաղի արդյունքը (2-1)։ Նա նաև պատմել է կիսապաշտպաններ Լուկա Մոդրիչի և Տոնի Կրոսի հետ աշխատանքի մասին․
«Մենք լավ սկսեցինք մրցաշրջանը, բայց այս խաղը բարդ ստացվեց։ Թիմը որոշակի խնդիրներ ունեցավ վերականգնման հետ։ Գրոհները եզրափակելիս չէր բավականեցնում քաջությունը։ «Բետիսի» հետ հեշտ չի լինում, սա շատ ամուր թիմ է։
Կրոսի և Մոդրիչի հետ աշխատելը դժվար չէ, քանի որ նրանք խելացի և համեստ մարդիկ են։ Նրանք գիտեն, թե ինչն է կարևոր թիմի համար, նույնիսկ եթե խաղադաշտ դուրս չեն գալիս։ Նրանց մարզելն ամենահեշտն է, որ եղել է իմ կարիերայում»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում Marca-ն։
«Ռեալը» 12 միավոր է վաստակել և գլխավորում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը։ «Բետիսը» 9 միավոր ունի իր ակտիվում։























































