«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիբ մեկնաբանել է թիմի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու խաղը «Սևիլիայի» դեմ անցկացրած հանդիպումից հետո.
«Հարցը միայն գոլի մեջ չէ: Կարևոր է նաև այն , թե նա ինչպես է փոխանցումներ կատարում, վերահսկում իրավիճակը, որոշումներ կայացնում… ինչպես է նա կառավարում պրեսինգը:
Ֆանտաստիկ խաղացող է: Նա մեզ շատ է օգնուն: Նա ունի առաջատարի որակներ, բոլորին օգնում է: Հաղթող է, ընդ որում՝ շատ համեստ:
Հիանալի է, որ նա մեր թիմում է»,- Չավիի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Լա լիգայի 4-րդ տուրում «Բարսելոնան» 3-0 հաշվով հաղթել է «Սևիլիային» և բարձրացել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: Լևանդովսկին այդ խաղում դարձել է դուբլի հեղինակ: Նա Իսպանիայի առաջնության մեկնարկային 4 խաղում արդեն 5 գոլ է խփել:























































