Կառլո Անչելոտին մեկնաբանել է «Ռեալի»՝ «Բետիսի» դեմ տարած 2-1 հաշվով հաղթանակը։ Մադրիդյան ակումբը մրցաշրջանը սկսել է 4 հաղթանակով։
«Լավ սկսեցինք մրցաշրջանը։ Դժվար խաղ էր։ Գնդակը վերադարձնելու հետ կապված դժվարություններ ունեինք, որովհետև «Բետիսը» հետևում լավ էր գործում։ Գնդակի հետ նորմալ էինք աշխատում․ լավ կոմբինացիաներով․․․
Վերջին փոխանցումը մեզ պակասում էր, բայց շատ պահեր էինք ստեղծում։ Խաղը շատ բարդ էր, որովհետև «Բետիսը» շատ լավ ֆուտբոլ է խաղում»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում AS-ը։























































