Անտուան Գրիզմանի գործակալը փորձում է լուծել ֆուտբոլիստի՝ «Բարսելոնայից» «Ատլետիկո» լրիվ տրանսֆերի հարցերը։
Ֆրանսիացին վարձակալական հիմունքներով է հանդես գալիս մադրիդյան ակումբում։ «Ատլետիկոն» այս մրցաշրջանում դիտմամբ Գրիզմանին քիչ խաղաժամանակ է հատկացնում, որպեսզի չակտիվացնի ֆուտբոլիստի լրիվ տրանսֆերը գնելու կետրը, որը կազմում է 40 մլն եվրո։
Հաղորդվում է, որ «Ատլետիկոն» 15 մլն եվրո է առաջարկել կատալոնական ակումբին, բայց մերժում է ստացել։ Նշվում է, որ կողմերը շարունակում են բանակցությունները։























































