Պաշտան Մարկոս Ալոնսոն խոսել է «Բարսելոնա» տեղափոխության մասին։
«Շատ ուրախ եմ։ Ես վաղուց էի ուզում տեղափոխվել այստեղ։ Կարծում եմ՝ ճիշտ քայլ արեցի։
Այո, ես մի քանի անգամ խոսել եմ մարզչի հետ։ Ես պատրաստվում եմ նպաստել թիմի աշխատանքին։
Շատ անսովոր է խաղալ մի թիմում, որտեղ խաղացել և հաղթել է հայրս (Ալոնսոյի հայրը «Բարսայի» հետ նվաճել է 6 տիտղոս,- խմբ․): Սա ևս մեկ հիանալի պատճառ է այստեղ գնալու համար:
Նա նույնպես երջանիկ է։ Չէինք կարող պատկերացնել։ Հիշում եմ, որ հայրս ինձ բերեց «Կամպ Նոուում» խաղ դիտելու: Այստեղ լինելն ուղղակի անհավանական է»,- Ալոնսոյի խոսքն է մեջբերել Marca-ն։























































