Իսպանիայում ամառային տրանսֆերային պատուհանը կփակվի Երևանի ժամանակով 02։00-ին։ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ «Չելսիի» և «Արսենալի» պաշտպաններ Մարկոս Ալոնսոյի ու Էկտոր Բելերինի գործարքներն ավարտված են։ Բացի այդ, Լապորտան հայտնել է, որ «Բարսայի» երկրպագուներին անակնկալ է սպասվում։
«Ալոնսոյի և Բելերինի գործարքներն ավարտված են։ Իսկ «Կուլեներին» անակնկալ է սպասվում»։
Լրագրող Գիլեմ Բալագեն հայտնում է, որ հնարավոր նորեկը «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան չէ։ Իսպանական ԶԼՄ-ները ևս հստակ տեղեկություն չունեն հավանական անակնկալի մասին։
Մարկոս Ալոնսոն արդեն ժամանել է Բարսելոնա, իսկ Էկտոր Բելերինը՝ վաղը տեղական ժամանակով 12։00-ին։
⚽ Տրանսֆերային պատուհանի վերջին օրվա ամենակարևոր և հետաքրքիր գործարքները՝ ԱՅՍՏԵՂ։























































