«Տոտենհեմը» բանակցություններ է վարում Մադրիդի «Ատլետիկոյի» հետ բելգիացի կիսապաշտպան Յաննիկ Ֆեռեյրա Կառասկոյի տեղափոխության շուրջ:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը՝ Անտոնիո Կոնտեն նրան դիտարկում է որպես աջ պաշտպան Էմերսոնին փոխարինողի:
Ըստ անգլիացի լրագրողների՝ մադրիդյան ակումբն իր խաղացողի համար 29,5 մլն եվրո է պահանջում:
Եթե բելգիացի ֆուտբոլիստը տեղափոխվի «Տոտենհեմ», կդառնա այս տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմի 8-րդ նորեկը: