«Լիոնի» կիսապաշտպան Լուկաս Պակետան կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ 24-ամյա բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է «Վեսթ Հեմը»։ Լոնդոնյան ակումբը ֆրանսիական թիմին 33,7 ֆունտ (մոտ 40 մլն եվրո) է առաջարկել Պակետայի համար։ Նշվում է, որ կողմերը դեռ համաձայնության չեն եկել։
Հիշեցնենք՝ Պակետան «Լիոնում» հանդես է գալիս 2020 թվականից։
























































