Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացող Սամիր Նասրին կարծում է, որ ավելի լավ կլինի ՄՅՈՒ-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տեղափոխվի «Մարսել»:
«Ես Ռոնալդուի կարիերայի զարգացման համար լավ գաղափար ունեմ: Նա կարող է խզել ՄՅՈՒ-ի հետ պայմանագիրը, կես տարի հանգստանալ, իսկ դրանից հետո տեղափոխվել «Մարսել», որ հանդես գա Չեմպիոնների լիգայում:
Հարձակման գծում Ռոնալդու-Սանչես կապը հիանալի կլիներ»,- Նասրիի խոսքերն է փոխանցում Jeunesfooteux-ը:
























































