Պրահայում ընթանում է կանանց շախմատի Եվրոպայի 22-րդ առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները:
Կայացած երեք տուրերից հետո Էլինա Դանիելյանը 3 միավոր ունի իր ակտիվում՝ տանելով նույնքան հաղթանակ մրցաշարում և կիսում է 1-5-րդ տեղերը:
Ընդհանրապես, 3-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչները փայլուն հանդես եկան՝ տոնելով 5 հաղթանակ։
Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Մարիա Գևորգյանը այս տուրում հաղթեցին իրենց մրցակիցներին, իսկ Աննա Սարգսյանը պարտվեց իր մրցախաղում:
Այս տուրից հետո Լիլիթ Մկրտչյանը վաստակել է 2,5 միավոր, Մարիամ Մկրտչյանը և Մարիա Գևորրգյանը՝ 2-ական միավոր, Աննա Սարգսյանն իր ակտիվում ունի 1,5, իսկ Սուսաննա Գաբոյանը՝ 1 միավոր։