Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին խոսել է ՊՍԺ-ի հարձակման գծի ցուցադրած խաղի մասին։ Լիգա 1-ի 3-րդ տուրում փարիզյան ակումբը 7։1 հաշվով հաղթել էր «Լիլին»։
«Անձամբ ինձ համար հետաքրքիր էր տեսնել, թե ինչ են անում Լեո Մեսսին, Նեյմարը և Կիլիան Մբապեն, երբ առանց գնդակի են։
Եվ նույնիսկ 5։1, 6։1, 7։1 հաշվի ժամանակ նրանք նահանջում էին և պաշտպանվում։ Եթե նրանք շարունակեն նույն կերպ, ապա ես կասեմ․ «Զգուշացիր, Ֆրանսիա, զգուշացիր, Եվրոպա»»,- Անրիի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
























































