Հարձակվող Կիլիան Մբապեն կլինի ՊՍԺ-ի՝ 11-մետրանոցների հիմնական իրացնող 2022/23 մրցաշրջանում, հայտնում է լրագրող Ադրիեն Գրենյան:
Հիշեցնենք՝ Մբապեն Լիգա 1-ի 2-րդ տուրի՝ «Մոնպելյեի» դեմ խաղում (5-2) վեճ է ունեցել բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ՝ 11 մետրանոցն իրացնելու վերաբերյալ: Առաջին կեսի միջնամասում Կիլիանը չի կարողացել իրացնել 11-մետրանոցը, իսկ ավելի ուշ այդ խաղում ևս մեկ 11 մետրանոց է նշանակվել: Գնդակին մոտեցել է Նեյմարն ու իրացրել այն, սակայն հարվածից առաջ Մբապեն փորձել է խփել բրազիլացուց հարվածելու իրավունքը:
Ավելի ուշ ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ ֆուտբոլիստների միջև լուրջ կոնֆլիկտ է տեղի ունեցել , ինչի արդյունքում Մբապեն անգամ դիմել է ՊՍԺ-ի ղեկավարությանը՝ խնդրելով վաճառել Նեյմարին: Այնուհետև, սակայն, հաղորդվեց, որ կոնֆլիկտը հարթվել է:
























































