ՊՍԺ-ն կրկնեց «Ռեյմսի» ռեկորդը Ֆրանսիայի առաջնության պատմության մեջ՝ 3-րդ տուրում «Լիլի» նկատմամբ տոնելով ջախջախիչ հաղթանակ (7:1)
Մբապեն այս խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ, Նեյմարը դարձավ 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ, Մեսսին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Փարիզյան ակումբը առաջնության չորս խաղում անընդմեջ դարձել է առնվազն չորս գոլի հեղինակ։ Նախկինում միայն «Ռեյմսին» էր հաջողվել դա անել 1952/53 մրցաշրջանում։
Հաջորդ տուրում ՊՍԺ-ն կհանդիպի «Մոնակոյի» հետ. դա տեղի կունենա օգոստոսի 28-ին։
























































