Բունդեսլիգայի 3-րդ տուրում «Քյոլնը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, հյուրընկալվելիս 1։1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Այնտրախտի» հետ։
72-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Դաիտի Կամադան։ 82-րդ րոպեին Յան Տիլմանի խփած գոլի շնորհիվ «Քյոլնը» փրկվեց պարտությունից։
Սարգիս Ադամյանը հյուրերի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 56-րդ րոպեին։
«Քյոլնը» 3 խաղից հետո 5 միավորով 8-րդ տեղում է։ «Այնտրախտը» 2 միավորով 15-րդն է։
























































