«Չելսին» մտադիր է հաջորդ ամռանը ձեռք բերել «Ինտերի» կիսապաշտպան Մաթիաս Վեսինոյին: Լոնդոնցիները պատրաստ են վճարել այն գումարը, որը միլանյան ակումբը ցանկանում է ստանալ խաղացողի համար`23 միլիոն ֆունտ: Այդ մասին հայտնում է Express-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ շուտով «Չելսին» համալրվելու է «Այաքսի» կիսապաշտպան Հակիմ Զիեշը: Ֆուտբոլիստը ամռանը կտեղափոխվի լոնդոնյան ակումբ: