ՊՍԺ-ն հետաքրքրվում է «Վերոնայի» ֆուտբոլիստ Իվան Իլիչի ծառայություններով։ Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Ըստ աղբյուրի՝ ֆրանսիական ակումբը դիտարկում է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆուտբոլիստին ձեռք բերելու տաբերակը։ Իլիչի գործող պայմանագրի ժամկետն իտալական ակումբի հետ ավարտվում է 2026 թվականին։
Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 14 մլն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը հայտնվել է նաև իսպական ակումբների ուշադրության կենտրոնում։
























































