«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է թիմի այն ֆուտբոլիստների մասին, որոնք «Ռայո Վալեկանոյի» դեմ ընկերական խաղի ավարտից առաջ լքել են մարզադաշտը.
«Շատ էին այնպիսիք, ովքեր ժամանակից շուտ որոշեցին հեռանալ: Ես միանգամայն կողմ չեմ դրան: Ցանկացած ֆուտբոլիստի պարագայում դա ընդունելի չէ: Մենք թիմ ենք, մեկ ամբողջություն, և յուրաքանչյուրը պետք է մնա մինչև խաղի ավարտը»,- ասել է տեն Հագը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ մարզադաշտը ժամանակից շուտ լքել է ՄՅՈՒ-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Նա իր թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է ընդմիջմանը` այդպես էլ չկարողանալով աչքի ընկնել արդյունավետ գործողություններով:
Հաղորդվում էր, որ Ռոնալդուն խաղի ավարտից 8 րոպե առաջ լքել է «Օլդ Թրաֆորդը»: