«Չելսիի» մամուլի ծառայությունը հայտարարել է «Չիկագո Ֆայրի» ամերիկացի դարպասապահ Գաբրիել Սլոնինայի հետ պայմանագիր կնքելու մասին։
Նշվում է, որ կողմերը պայմանագիր են կնքել 6 տարի ժամկետով։
Պայմանագիրը կնքելուց հետո «Չելսին» դարպասապահին վարձավճարով կվերադարձնի «Չիկագո»՝ մրցաշրջանը MLS-ում ավարտելու համար։