«Ֆուլհեմը» հայտարարել է «Արսենալի» գերմանացի դարպասապահ Բերնդ Լենոյին ձեռք բերելու մասին:
30-ամյա դարպասապահը լոնդոնյան թիմի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ տրանսֆերը կազմել է 8 միլիոն ֆունտ ստերլինգ՝ ներառյալ բոնուսները։
Լենոն «Արսենալին» է միացել Լևերկուզենի «Բայերից» 2018 թվականին և լոնդոնյան թիմի կազմում անցկացրել է 125 հանդիպում։