«ՌԲ Լայպցիգի» պաշտպան Յոշկո Գվարդիոլի ծառայություններով հետաքրքված է ոչ միայն «Չելսին», այլ նաև «Մանչեսթեր Սիթին»։
Ինչպես հայտնում է Bild-ը, «քաղաքաբնակները» 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց 80 միլիոն եվրո են առաջարկել, սակայն մերժում են ստացել։
Յոշկո Գվարդիոլը մեկ տարի առաջ է տեղափոխվել «ՌԲ Լայպցիգ»: Այս ընթացքում խորվաթ պաշտպանն անցկացրել է 44 հանդիպում, որոնցում խփել է երկու գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։
Տրանսֆերային պատուհանը բաց է դեռ մեկ ամիս, և Պեպ Գվարդիոլան հույս ունի, որ «Մանչեսթեր Սիթիին» այդ ընթացքում կհաջողվի ձեռք բերել ֆուտբոլիստին: