ՊՍԺ-ի իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին դարձել է Ֆրանսիայի Սուպերգավաթի պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը: Կարիերան ընթացքում նա արդեն 9-րդ անգամ նվաճել է այս տիտղոսը:
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի Սուպերգավաթը վիճարկում էին ՊՍԺ-ն և «Նանտը»․ փարիզյան թիմը 4 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը։
Հանդիպման 22-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է Լիոնել Մեսսին, իսկ առաջին կեսին ավելացված 5-րդ րոպեին Նեյմարը կրկնապատկել է այն։ Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 57-րդ րոպեին, Ռամոսը հաշիվը դարձրել է խոշոր, 81-րդ րոպեին «Նանտը» մնացել է տասը հոգով, իսկ հօգուտ ՊՍԺ-ի նշանակված 11-մետրանոցն անվրեպ է իրացրել Նեյմարը՝ դառնալով դուբլի հեղինակ։
Վերատին 78 րոպե է անցկացրել խաղադաշտում, բայց չի կարողացել աչքի ընկնել արդյունավետ գործողություններով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վերատիին թալանել են Իբիցայում հանգստի ժամանակ: Վերատին մնացել է բրազիլացի հայտնի հարձակվող Ռոնալդոյի տանը: Անհայտ անձինք Վերատիի տնից թանկարժեք իրեր և կանխիկ գումար էին գողացել: