Ներկայումս գերմանացի մարզչի սաները զբաղեցնում են առաջին տեղը Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում՝ իրենց ակտիվում ունենալով 73 միավոր և 22 միավորով առաջ են երկրորդ հորիզոնականում գտնվող «Մանչեսթեր Սիթիից»:
«Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ այն ավարտվեց ամենագեղեցիկ ձևով: Ես դա երբեք չեմ մոռանա: Այն ամենը, ինչի մասին ես մտածում էի, ֆուտբոլն էր: Եվ սա առաջին եզրափակիչն է, որում մենք հաղթեցինք: Հուսով եմ ոչ վերջինը», — Կլոպին մեջբերում է Liverpool Echo-ն:
Կլոպը գլխավորում է «Լիվերպուլը» 2015-ի աշնանից: 2018/2019 մրցաշրջանում մերսիսայդցիները հաղթեցին Չեմպիոնների լիգայում ՝ եզրափակչում հաղթելով «Տոտենհեմին» 2:0 հաշվով: Այնուհետև «կարմիրները» նվաճեցին Եվրոպայի Սուպերգավաթը և Ակումբի Աշխարհի գավաթը: