Կիսապաշտպան Կորենտին Տոլիսսոն աշխատանքային պայմանագիր կկնքի Լիոնի «Օլիմպիկի» հետ։
Այդ մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարքի բոլոր մանրամասներն արդեն համաձայնեցված են։ Հիշեցնենք, որ Տոլիսոն «Լիոնի» ակադեմիայի սան է։
Հավելենք, որ ավելի վաղ Տոլիսոն չէր երկարաձգել պայմանագիրը «Բավարիայի» հետ։ Նա ազատ գործակալի կարգավիճակով հեռացավ Մյունխենից։