El Confidencial-ը հրապարակել է Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) նախագահ Լուիս Ռուբիալեսի անձնական խոսակցությունների նոր ձայնագրությունները։
Նոր նյութը ցույց է տալիս, որ Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը խնդրել է Ռուբիալեսին ազդեցություն գործադրել, որպեսզի խաղացողը կարողանա 2020 թվականի վերջում նվաճել «Ոսկե գնդակը»: Կողմերի զրույցը տեղի է ունեցել նույն տարվա ամռանը։
«Ռուբի, բարի երեկո։ Գիտեք, որ ես երբեք ձեզնից ոչինչ չեմ խնդրել, բայց ես ուզում եմ դա անել հիմա, քանի որ կարծում եմ, որ այս տարին առանձնահատուկ էր՝ հաշվի առնելով իմ ելույթները: Ես ուզում եմ, որ դուք օգնեք ամեն կերպ, ձգեք ՈՒԵՖԱ-ի լարերը և կապվեք ճիշտ մարդկանց հետ «Ոսկե գնդակի» հարցում: Ես ողջ կյանքում երախտապարտ կլինեմ քեզ։ Դա միայն իմ ցանկությունը չէ, այլ նաև այն, որ իսպանական ֆուտբոլն իսկապես արժանի է դրան»,- ասել է Ռամոսը ձայնագրության մեջ:
«Բարև Սերխիո: Նախ շնորհավորում եմ հաջող մրցաշրջանի կապակցությամբ։ Իհարկե, «Ոսկե գնդակի» շնորհումն ինձնից կախված չէ, բայց ես կփորձեմ օգնել քեզ ինչով կարող եմ։ Դուք կարող եք հույս դնել ինձ վրա»,- պատասխանել է Ռուբիալեսը:
Հիշեցնենք, որ 2020 թվականին «Ոսկե գնդակը» պարգևատրումը չի կայացել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։