ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Իդրիսա Գեյեն Սենեգալում հերոս է դարձել այն բանից հետո, երբ հրաժարվել է ԼԳԲՏ խորհրդանիշով համազգեստ կրելուց։
Այս մասին հայտնել է լրագրող և Սադիո Մանեի խորհրդական Բակարի Սիսեն։
«Սա թյուրիմացություն է։ Չպետք է մոռանալ, որ Իդրիսա Գեյեն ծնվել է Սենեգալում, այնտեղ է մեծացել, այնտեղ էլ կրթություն է ստացել։ Մենք հարգում ենք այն ամենը, ինչ անում են ուրիշները, բայց պարտավոր չենք հետևել նրանց մշակույթին։ Մշակութային առումով ոչ ոք չէր հասկանա, եթե նա այլ կերպ վարվեր:
Այսօր գեյեն վայելում է բոլոր սենեգալցիների, բոլոր աֆրիկացիների լիակատար աջակցությունը: Մենք չպետք է խարանենք տղային: Իհարկե, Սենեգալում նրան ընկալում էին որպես հերոս։ Մեզ համար Իդրիսա Գեյեն հերոս է»,- Սիսեի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի կիսապաշտպանը չէր ցանկացել խաղալ «Մոնպելյեի» հետ: Այդ օրը ֆուտբոլիստները կրում էին մարզաշապիկներ, որնց վրա վեց գույն ունեցող համարներ էին: Այդպես Լիգա 1-ի թիմերը դաշտ էին դուրս գալիս ի աջակցություն ԼԳԲՏ-ի: