Corriere dello Sport-ը հայտնում է, որ «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կարող է շարունակել կարիերան «Ռեալում»:
Մադրիդյան ակումբը քննարկում է իտալացի դարպասապահի ձեռքբերումը: Դոնարումայի գործող պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը:
Նախկինում «Յուվենտուսը» նույնպես դիտարկում էր Ջիջիին ձեռք բերելու տարբերակը: