Marca-ն հայտնում է, որ «Բարսելոնան» մտադիր է փետրվարին ձեռք բերել հարձակվողի, չնայած այն բանին, որ տրանսֆերային պատուհանը արդեն փակվել է:
Կատալոնացիների առաջնային նպատակը «Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Վիլիան Ժոզեն է: 28-ամյա խաղացողի պայմանագրով նախատեսված փոխհատուցման գումարը կազմում է 70 միլիոն եվրո: Սական կատալոնական ակումբը կփորձի պայմանավորվել ֆուտբոլիստի տեղափոխության համար ավելի քիչ գումար վճարելու շուրջ։
Լա Լիգայի կանոնադրության մեջ կա մի կետ, ըստ որի իսպանական ակումբները կարող են մեկ ֆուտբոլիստ ձեռք բերել տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո, սակայն այդ ֆուտբոլիստը պետք է լինի իսպանական մեկ այլ ակումբի ներկայացուցիչ։Ենթադրվում է, որ «Բարսելոնան» ցանկանում է փակել գործարքը մինչև շաբաթվա վերջ: