«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մտադիր է ուժեղացնել թիմի պաշտպանությունը: Կենտրոնական պաշտպան Յան Վերտոնգենի պայմանագիրն ավարտվում է այս ամառ, և պորտուգալացի մասնագետը դիտարկում է նրա փոխարինման տարբերակները:
Ըստ Daily Express-ի, Մոուրինյուի գլխավոր նպատակը «Բենֆիկայի» պաշտպան Ռուբեն Դիասն է: Պորտուգալացու ցուցակում է հայտնվել նաև «Բորնմութի» պաշտպան Նատհան Ակեն: Բացի այդ, լոնդոնցիների դիտակետում են նաև Մաքս Աարոնսը («Նորվիչ») և Բեն Չիլուելը («Լեսթերչ») : Այս բոլոր ֆուտբոլիստների օգնությամբ Մոուրինյոն հույս ունի ամբողջովին թարմացնել ակումբի պաշտպանական գիծը:
25-րդ տուրից հետո «Տոտենհեմը» 37 միավորով զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղը: