Գևորդ Ղազարյանը պաշտոնապես տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»։ Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Ղազարյանի վերջին ակումբը «Փյունիկն» էր, որտեղ 34-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հարձակվողը հանդես է եկել նաև Կարագանդայի «Շախտյորում», Դոնեցկի «Մետալուրգում», հունական «Օլիմպիակոսում» և «Կերկիրայում», պորտուգալական «Մարիտիմու» և «Շավիշ» ակումբներում և Կիպրոսը ներկայացնող ԱԵԼ-ում։

























































