Դևիդ Բեքհեմի ակումբը կարող է փոխել իր անունը։ Ըստ Football Italia-ի, միլանյան «Ինտեր» ակումբը ցանկանում է, որ «Ինտերի Մայամին» փոխի իր անունը: Ապրանքային նշանի վեճը սկսվել է 2018 թվականի սեպտեմբերին, երբ MLS-ի ակումբը ներկայացրեց իր անունը և պատկերանշանը, որոնք շատ նման էին Ա Սերիայի ներկայացուցչին:
«Ինտերը» ապրանքային նշանի գրանցման համար դիմել է 2014 թ.։Առաջին լսմամբ ամերիկյան ակումբը չկարողացավ հիմնավոր փաստարկներ ներկայացնել ի պաշտպանություն: Եթե «Ինտեր» կարողանա ապացուցել իր իրավունքները ապրանքանիշի նկատմամբ դատարանում, ապա Դեվիդ Բեքհեմի ակումբը ստիպված կլինի փոխել իր անունը: