«Մանչեսթեր Յունայթեդը» կորցրել է հետաքրքրությունը «Լեսթերի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնի նկատմամբ, հաղորդում է Daily Mail-ը։
«Կարմիր սատանաները» փորձեցին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել Մեդիսոնին, բայց այժմ հետ են կանգնել այդ մտքից:
23-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է նոր պայմանագիր կնքել «Լեսթերի» հետ և մտադիր չէ այլ ակումբի հետ բանակցություններ վարել:
Հիշեցնենք, որ Մեդիսոնը ԱՊԼ-ի այս մրցաշրջանում անցկացրել է 24 հանդիպում և դարձել 6 գոլի հեղինակ:
























































