Սթենլիի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ սերիայի 6-րդ խաղում «Կոլորադոն» 3-2 հաշվով առավելության հասավ «Սենթ Լուիսի» նկատմամբ։
Հանդիպման ընթացքում «Սենթ Լուիսը» երկու անգամ առաջ էր հաշվի մեջ, սակայն չկարողացավ դիմանալ մինչև վերջ։ Խաղավարտից 6 վայրկյան առաջ Դարեն Հելմը հաղթանակ պարգևեց «Էվելանշին»։
Այսպիսով, «Կոլորադոն» սերիայի ընդհանուր հաշվով հաղթեց 4-2 հաշվով և դուրս եկավ Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչ, որտեղ կհանդիպի «Էդմոնտոնին»։