Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ «Բարսելոնան» կարող է ձեռք բերել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն:
«Թվերը շատ պարզ են, դուք կորցրել եք ավելի քան 500 միլիոն եվրո վերջին երկու տարում, դուք պետք է վերականգնեք դա, որպեսզի խաղացողներ ձեռք բերեք:
«Բավարիայի» հետ Լևանդովսկու պայմանագրի ավարտին մնացել է մեկ տարի։ Հաշվի առնելով նրա աշխատավարձի պահանջները և խաղացողի տրանֆերային արժեքը՝ ես նրան չեմ տեսնում «Բարսելոնայում», — մեջբերում է Տեբասին Marca-ն։
Լևանդովսկին 2021/22 մրցաշրջանի Գերմանիայի առաջնության վերջին տուրի «Վոլֆսբուրգի» դեմ խաղից հետո ասել է, որ այս հանդիպումը կարող է վերջինը լինել Մյունխենում։ Լևանդովսկին «Բավարիայի» կազմում 8 մրցաշրջանում խփել է 344 գոլ և կատարել 58 գոլային փոխանցում։