«Արսենալի» հարձակվող Էդվարդ Նկետիան այս մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ակումբային գրանցումը։ 22-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Վեսթ Հեմ Յունայթեդը», տեղեկացնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ Նկետիայի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2021/2022 մրցաշրջանի ավարտը։
Ընթացիկ մրցաշրջանում «Արսենալի» 22-ամյա հարձակվողը 23 հանդիպում է անցկացրել «զինագործների» կազմում բոլոր մրցաշարերում: Նա կարողացավ խփել յոթ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։