«Մեծ սաղավարտի» 21-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը դիմել է Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբին։
Նադալը շնորհակալություն է հայտնել ակումբին Լա լիգայի 34-րդ տուրի հանդիպման բացմանը մասնակցելու հրավերի համար, որում Մադրիդի «Ռեալը» ընդունել էր «Էսպանյոլին»։ Տանտերերը ջախջախիչ հաղթանակ տարան՝ 4:0 հաշվով և 35-րդ անգամ դարձան Իսպանիայի չեմպիոն։
«Շատ շնորհակալ եմ «Ռեալին», որ հրավիրեց ինձ բացել հանդիպումը «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Դա պատիվ է։ Շնորհակալություն մադրիդցիներին ընդունելության համար։ Տպավորիչ մթնոլորտ. Շնորհավորում եմ թիմին չեմպիոնության կապակցությամբ»,- գրել է Նադալը իր սոցիալական ցանցերում։