ՊՍԺ-ի կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարան կարող է վերջնականապես հեռանալ Փարիզից։
Ինչպես տեղեկացնում է Fichajes-ը, «Ռեալ Սոսյեդադը», որի կազմում բրազիլացին ելույթ է ունենում վարձավճարով, ցանկանում է գնել վերջինիս ամբողջական տրանսֆերը։
Իսպանական ակումբում Ռաֆինյան ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ Ֆուիտբոլիստի ներկայիս տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո։
Ռաֆինյայի գործող պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։