«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը մեկնաբանել է կատալոնական ակումբի՝ Եվրոպա Լիգայի խաղարկությունից դուրս մնալը։
«Դժվար է որևէ բառ գտնել։ Այժմ պետք է ոտքի կանգնենք, իսկ ես հավատում եմ, որ մենք կարող ենք դա անել»,- այս մասին գերմանացին գրել է իր սոցիալական կայքերում։
Հիշեցնենք, որ Եվրոպա Լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչում «Բարսելոնան» երկու խաղերի արդյունքով պարտվեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։
Ընթացիկ մրցաշրջանում Տեր Շտեգենը մասնակցել է 42 հանդիպման՝ բաց թողնելով 53 գնդակ և 13 խաղում սեփական դարպասը պահելով անառիկ։
























































