Քրիստիան Էրիկսենը կարող է տեղափոխվել «Նյուքասլ»։
Անգլիական ակումբը հետաքրքրված է «Բրենտֆորդի» կիսապաշտպանով և հույս ունի ամռանն իրականացնել տրանսֆերը։ Դանիացին «Բրենտֆորդին» էր միացել ձմռանը՝ մինչև մրցաշրջանի ավարտ նախատեսված կարճաժամկետ պայմանագիր կնքելով։
Ինչպես հաղորդում է The North Echo-ն՝ «Նյուքասլը» ֆուտբոլիստին աշխատավարձի զգալի բարձրացում է առաջարկում։ Ակումբը մտադիր է այնպիսի առաջարկ անել խաղացողին, որը նույնքան շահավետ կլինի, որքան մյուս ակումբների առաջարկները։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էրիկսենին իրենց թիմերում ուզում են տեսնել «Տոտենհեմը», ՄՅՈՒ-ն, «Էվերթոնը» և «Վեսթ Հեմը»։