«Մանչեսթեր Սիթին» մոտ է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին ձեռք բերելուն:
Լրագրող և ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ անգլիական ակումբը նորվեգացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի մոտ 75 միլիոն եվրո։
21-ամյա խաղացողի հետ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականը, Էրլինգի աշխատավարձը կկազմի տարեկան 30 միլիոն եվրո։
Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել էր Էրլինգ Հոլանդի հնարավոր ձեռքբերման մասին լուրերը։ Մանրամասներն՝ այստեղ։