«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Լիդսի» նախկին մարզիչ Մարսելո Բյելսայի մարզչական վարպետության մասին։
«Տվեք Բյելսային իմ «Բարսելոնան» ու տեսեք՝ որքան ավելի շատ տիտղոսներ նա կնվաճի։ Տվեք ինձ նրա «Լիդսը», ու մենք կտեղափոխվենք Չեմպիոնշիփ»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում լրագրող Խուան Արանգոն։
Հիշեցնենք, որ Բյելսան «Լիդսը» գլխավորում էր 2018 թվականից։ 2021-ի ամռանը մասնագետը երկարաձգեց ակումբի հետ պայմանագիրը, բայց երկար չմնաց պաշտոնում․ 2022-ի փետրվարին Մարսելոն հեռացվեց թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։