«Տոտենհեմը» հետաքրքրված է «Բրենտֆորդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի ծառայություններով։ Այս մասին գրում է 90min պարբերականը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ «Բրենտֆորդը» ևս պատրաստ է պայքարել Էրիկսենին թիմում պահելու համար։ Խաղացողի դիրքորոշումը հայտնի չէ։
Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա Էրիկսենը «Բրենտֆորդի» կազմում մասնակցել է 5 խաղի, խփել 1 գոլ ու դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հունիսին։ Էրիկսենը 2013-2020 թվականներին հանդես է եկել «Տոտենհեմում»։