«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան արձագանքել է թիմի ավագ Ֆերնանդինյոյի՝ մրցաշրջանի ավարտին ակումբից հեռանալու ցանկության մասին հայտարարությանը։
«Չգիտեի։ Դա նորություն էր ինձ համար։ Չէի լսել այդ մասին։ Տեսնենք՝ ինչ կլինի մրցաշրջանի ավարտին։ Չգիտեմ՝ ինչ տեղի կունենա»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում BBC Sport-ը։
Ֆերնանդինյոն «Սիթիի» կազմում հանդես է գալիս 2013 թվականից։ Գվարդիոլան թիմը գլխավորում է 2016-ից։