«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆերնանդինյոն մեկնաբանել է իր իսկ խոսքերը մրցաշրջանի ավարտին ակումբը լքելու ցանկության վերաբերյալ։
«Ես 100%-ով ազնիվ ու ինքնաբուխ եմ եղել այսօրվա մամուլի ասուլիսի հարցերին պատասխանելիս։ Բայց ցանկացածը, ով ճանաչում է ինձ, գիտի նաև, որ ես պիտի անկեղծ լինեմ «Մանչեսթեր Սիթիի» հետ, դա թիմի ավագի պարտականությունների մեջ է մտնում։
Ես 100%-ով կենտրոնացած եմ այն տիտղոսները նվաճելու վրա, որոնց համար պայքարում է ակումբը։ Իմ ապագայի մասին կխոսեմ միայն մրցաշրջանի ավարտին։ Շարունակում ենք պայքարել»,- գրել է ֆուտբոլիստը թվիթերյան իր էջում։