Ֆերնանդինյոն հայտարարել է, որ ամռանը կլքի «Մանչեսթեր Սիթին»:
«Չեմ կարծում, որ հաջորդ մրցաշրջանում կլինեմ «Մանչեսթեր Սիթիում»: Ցանկանում եմ կանոնավոր կերպով խաղաժամանակ ունենալ։ Ես կվերադառնամ Բրազիլիա. Որոշումը կայացվել է ընտանիքիս հետ համատեղ, և դա ինձ համար ամենակարևորն է»,- ասել է 36-ամյա ֆուտբոլիստը։
Նշենք, որ այս հայտարարությունն անակնկալ է եղել Պեպ Գվարդիոլայի համար։
«Ես չգիտեի, չեմ լսել այդ մասին: Տեսնենք, թե ինչ կլինի մրցաշրջանի վերջում։ Չգիտեմ՝ ինչ կլինի»,- մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» մարզչին BBC-ն։
Բրազիլացի կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2013 թվականի հուլիսից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև այս ամառ։