«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայում ակումբի պատմության վատագույն մարզիչը հաղթանակների տոկոսով։
Գերմանացի մասնագետի գլխավորությամբ «Յունայթեդը» Պրեմիեր լիգայում անցկացրած 17 խաղում տարել է ութ հաղթանակ, ինչը կազմում է 47 տոկոս։
Ռանգնիկը «Մանչեսթեր Յունայթեդի» միակ մարզիչն է, ով չի կարողացել հաղթել իր հանդիպումների առնվազն կեսը:
Ալեքս Ֆերգյուսոնն ակումբի առաջատարն է տոկոսային հարաբերակցությամբ՝ 65%: