«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կիսվել է «Մանչեսթեր Սիթիի» հետ ԱՊԼ-ի 32-րդ տուրի առաջիկա հանդիպման սպասելիքներով։
«Մենք կցանկանայինք չորս տիտղոս նվաճել այս մրցաշրջանում: Մենք նախկինում դա երբեք չենք արել: Այս մրցաշրջանում մենք իսկապես մոտ ենք դրան և հիանալի մարզավիճակում ենք։ Մենք հաղթել ենք Պրեմիեր լիգայի մեր վերջին 10 հանդիպումներում: Հուսով եմ, որ հաջորդ խաղում նույնպես կարող ենք հաղթել։
Պարզապես պետք է վայելել այս իրավիճակը: «Մանչեսթեր Սիթին» մեկ միավորով առաջ է մեզանից և խաղում է տանը։ Կարծում եմ՝ դա նրանց որոշակի առավելություն է տալիս: Բայց մենք փորձ ունենք, մեր թիմը երկար ժամանակ միասին է խաղում։ Մենք գիտենք, թե ինչպես խաղալ մեծ հանդիպումներում։
Հուսով եմ՝ մենք կհաղթենք, բայց եթե ինձ հարցնեք առավելությունների մասին, ապա այն ունի «Մանչեսթեր Սիթին», քանի որ նրանք մեկ միավորով առաջ են և խաղում են տանը։ Մեզ համար ամենակարևորը չպարտվելն է։ Պարտության դեպքում բացը կավելանա։ Կլոպը խոսեց մեզ հետ և ասաց, որ պարզապես վայելենք պահը»,- Սալահի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը։
«Մանչեսթեր Սիթի»-«Լիվերպուլ» հանդիպումը կկայանա ապրիլի 10-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19։30-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը գնահատում է 2,10 գործակցով, ոչ-ոքին՝ 3,70, իսկ «Լիվերպուլի» հաղթանակը՝ 3,55։