Մյունխենի «Բավարիայի» և Կանադայի հավաքականի պաշտպան Ալֆոնսո Դևիսը կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներ Կրիշտիանու Ռոնալդուի և Հարի Մագուայրի մասին իր կարծիքով։
«Ռոնալդուն 21-րդ դարի մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Պատկերացրեք, որ դուք Ռոնալդուն եք, իսկ Հարի Մագուայրը ձեր ավագն է:
Ես չեմ պատկերացնում, թե նա ինչ է ասում նրան: Ես չեմ մեղադրում Մագուայերին, բայց Ռոնալդուն պետք է ստանա ավագի թևկապը»,- Դևիսի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն Պրեմիեր լիգայում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։